Ներքին 2 տարի առաջ - 18:39 28-08-2024

Արարատի մարզի կրթական էքսպոյում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։

Նախքան խորհրդակցությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջել են կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, փոխտնօրեններն ու ուսուցիչները։ Կրթական էքսպոյում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ։

Նախարարի տեղակալն ու մարզի ղեկավարը ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ։

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցությանն Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Արարատի մարզի նախորդ ուսումնական տարվա կրթական արդյունքները, ավարտական քննությունների և բուհ ընդունվողների ցուցանիշները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կրթության ոլորտի մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես՝ դասագրքերի տպագրությանը և բաշխմանը, ուսումնական պլանների և թեմատիկ պլանների ձևաչափերին, մենթոր դպրոցների համակարգին, փաստաթղթաշրջանառության ծավալին, պարտադիր խմբակների գործունեությանը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերում կատարված փոփոխությունները, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, ուսուցիչների վերապատրաստումների նոր համակարգը: Անդրադարձ է եղել կամավոր և հերթական ատեստավորմանը, ուսուցիչների որակավորման տարակարգին, դրույքաչափերին, հաստիքացուցակին, դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի չափանիշներին, ուսումնական որոշ գործընթացների թվայնացմանը և մի շարք այլ հարցերի:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույններ» մրցույթը, որին կմասնակցեն նախորդ ամիսներին լավագույնը ճանաչված մանկավարժական աշխատողները:

Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է հանձնել 2024թ․ «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում Արարատի մարզից հաղթած տնօրեններին և ուսուցիչներին։

Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին են ուղղել իրենց հուզող հարցերը:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն