Ներքին 2 տարի առաջ - 14:10 28-08-2024

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են ղազախական առաջադեմ փորձը, այդ թվում՝ ինստիտուտների կայացման մասով։

Կարևորվել է Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Հայկական երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամության համար։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները երկու երկներում ակտիվորեն ընթացող դատաիրավական դաշտի թվայնացման ուղղությամբ, այդ թվում՝ հանրային ծառայությունների և թվային արդարադատության միասնական հարթակների ստեղծման ուղղություններում։

Դեսպան Իմանբաևն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, համագործակցությունը, ինչպես դատաիրավական, այնպես էլ կրթական, մշակութային և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարների հանդիպման կազմակերպման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի