Մամուլ 2 տարի առաջ - 08:56 28-08-2024

Մեքենայի հետ կապված վարույթ են սկսել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան շուրջ 3 շաբաթ տուգանային հրապարակում պահելուց հետո ՆԳՆ-ն դրա հետ կապված նյութեր է նախապատրաստել եւ ուղարկել Քննչական կոմիտե։ Բայց ո՛չ քննչականից, ո՛չ ՆԳՆ-ից չեն պարզաբանում, թե որն է պատճառը։ Մեզ հասած տեղեկություններով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնելու՝ պարզելու, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ի տնօրինությունն այդ մեքենան նվիրատվություն արել կամ օգտագործման տրամադրել Քաջարանի քաղաքապետարանին։ Թեեւ այդ դեպքում պետք է պարզեն նաեւ, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ն քաղաքին նվիրաբերել «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա։

Հիշեցնենք․ օրեր առաջ գրել էինք, որ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չէին տվել, նշել էին միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել են քաղաքապետի մեքենան, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Փարամազյանը հաստատել էր այս տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը Քաջարանի քաղաքապետի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված վարույթ էլ է սկսել: Նրանից պահանջում են պետությանը հանձնել 6 անշարժ եւ 2 շարժական գույք, ինչպես նաեւ՝ շուրջ 1 մլրդ դրամ գումար։ Հայցադիմումն արդեն Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները