ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով
copy image url

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով

Ներքին 9 ամիս առաջ - 22:21 27-08-2024
Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)), որով բավարարել է իմ և գործընկերոջս՝ Արայիկ Ղազարյանի, գանգատը: ՄԻԵԴ-ն վճռել է, որ Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4’500,00 եվրո բարոյական վնասի և 2’000,00 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը: Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Սիրելի ընկերներ:

Այսօր Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)), որով բավարարել է իմ և գործընկերոջս՝ Արայիկ Ղազարյանի, գանգատը: ՄԻԵԴ-ն վճռել է, որ Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4’500,00 եվրո բարոյական վնասի և 2’000,00 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը:

Գործը վերաբերում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությունում 2002–2011թթ միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ «ազդարարմանը» (դիմողն այդ տարիներին աշխատել էր ընկերության անվտանգության համակարգում և անընդմեջ զեկուցել այդ մասին): Դիմողը այդ ընկերության հատուկ բացված էլեկտրոնային հասցեին ոչ հրապարակային ձևով (կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու նպատակով) 26.03.2012թ ներկայացրել էր իր բացահայտումները և խնդրել էր հետաքննել դրանք, սակայն հայաստանյան դատարանները նրան զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության էին ենթարկել՝ Ընկերության պաշտոնատար անձի հայցի հիման վրա: Հայաստանյան դատարանները պարտավորեցնել էին Դիմողից, հօգուտ` հայցվորի, բռնագանձել՝ 2’400’000,00 ՀՀ դրամ գումար, որը կատարվել էր Դիմողի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր կերպով վաճառքից ստացված միջոցների հաշվին:

ՄԻԵԴ վճիռը մի քանի ասպեկտով է արժեքավոր.

Դեռևս ՄԻԵԴ-ում վիճաբանության փուլում Հայաստանի իշխանությունները գիտակցեցին, որ «պարտվելու» են, ընկրկեցին քաղաքացիական հասարակության ադվոկացիայի և ճնշումների առջև ու, որ պարտավոր են ունենալ «ազդարարներին» պաշտպանող օրենք, արդյունքում 2017թ ընդունեցին «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարությունը պաշտպանում էր ներպետական դատարանների վճիռը և որոշումները, ասելով, որ

- տեղեկությունը ոչ թե՝ ներկայացվել է գաղտնի ձևով, այլ՝ հրապարակային,
- Հայաստանում չկա «ազդարարին», «ազդարարությունը» պաշտպանող և կանոնակարգող օրենք, հետևաբար՝ դատարանները ճիշտ են վարվել:
Սակայն ՄԻԵԴ-ն գնահատական տվեց փաստերին և հաստատեց, որ
- տեղեկությունը տրվել է գաղտնի ձևով և արձանագրեց,
- Դիմողի հայտարարությունների հիմքում ընկած փաստերը չեն ստուգվել,
- տույժի չափը անհամաչափ մեծ է,
- ներպետական դատարանները պարտավոր էին կիրառեին ՄԻԵԴ՝ այլ պետությունների դեմ մինչ այդ կայացրած վճիռներում արձանագրված իրավունքն ու եզրահանգումները, անկախ՝ «ներպետական օրենք» չունենալու հանգամանքից, և պաշտպաններին Դիմողի «արտահայտվելու ազատության իրավունքը»:

ՄԻԵԴ-ն վճռով Հայաստանի Կառավարությանը և Դիմողին կոչ է արել նյութական վնասի չափի շուրջ բանակցել և հաշտության համաձայնություն կնքել:

Ուշագրավ է, որ այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով Հայաստանի Կառավարությունն ամբողջ եռանդով պայքարում է գործը «տանուլ չտալու» համար, այն դեպքում, որ ներպետական, վարչական ռեսուրսները կարելի էր(է) ուղղել միջազգային դատական ատյաններում Հայաստանի միջպետական գանգատները պաշտպանելուն, մեր դեմ ներկայացրած գանգատներից՝ պաշտպանվելուն:


Այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով գանգատների պահանջները Հայաստանի Կառավարության կողմից ընդունելով կամ դիմողների հետ հաշտության համաձայնություն կնքելով, գործնականում՝ իրականացրած կլիներ «անցումային արդարադատություն», դադարեցրած կլիներ իրավունքի խախտման զոհերի իրավունքների շարունակվող խախտումներն ու տառապանքները, կբեռնաթափեր ՄԻԵԴ-ն:

Հուսանք, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք կբեկանեն Եվրոպական կոնվենցիային, հետևաբար՝ ՀՀ Սահմանադրությանը, հակասող վճիռներն ու որոշումները, կվերադարձնեն Հրաչյա Հարությունյանի կորցրած բնակարանն ու ավտոմեքենան, կհատուցեն նրան՝ տասնամյակ ձգվող նրա և նրա ընտանիքի անարդարության զգացողության դիմաց, կհետաքննեն ՄԻԵԴ այսօրվա վճռում հրապարակված փաստերը և, դրանք հաստատվելու դեպքում՝ կվերականգնեն Հայաստանին հասցված վնասը, պատասխանատվության կենթարկեն մեղավորներին, այդ թվում անարդար վճիռ և որոշումներ կայացրած դատավորներին (պարտադիր չէ՝ լիազորությունների դադարեցումը):

Շնորհավորում եմ Հրաչյային, գործընկերոջս՝ Արա Ղազարյանին, այս վճռի բոլոր շահառուներին՝ Հայաստանի ժողովրդին, իշխանություններին. շնորհակալություն եմ հայտնում մեր մրցակից կողմին՝ Հայաստանի Կառավարությանը, փառահեղ մրցապայքարի համար»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր