ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Քամալյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ: