Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:33 27-08-2024

Քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը` նվիրված ընտրական ոլորտի և կուսակցությունների գործունեությանը վերաբերող իրավախախտումներին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև IFES հաստատության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ Տիգրան Դադունցը կարևորել է օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների իրականացումը և նշել, որ երկար տարիներ շարունակ մշակվող օրենսգիրքն ակնկալվում է առաջիկայում ներկայացնել Կառավարության քննարկմանը և հույս հայտնել, որ շուտով այն փոխարինելու կգա խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած 1985թ. օրենսգրքին:

Անցում կատարելով բուն օրակարգային թեմաների քննարկմանը Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.

• սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
• սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
• ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
• վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:

Տիգրան Դադունցը և հիմնադրամի իրավաբան-փորձագետ Մարիետտա Մնացականյանը քննարկման մասնակիցներին են ներկայացրել Ընտրական գործընթացներին առնչվող և կուսակցությունների ֆինանսավորմանը և հանրային ռեսուրսի չարաշահմանն առնչվող վարչական իրավախախտումները։

Այնուհետև քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա բարեփոխման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ:

Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Քննարկմանը մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի և այլ շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն

Ձեզ գուցե հետաքրքրի