Ներքին 1 տարի առաջ - 16:00 27-08-2024

Կներկայացնեմ իշխանության հեռացման ճանապարհային քարտեզ․ Բազեյանը ասուլիս կտա

Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, որը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, վաղը մամուլի ասուլիս կտա։

Oragir.News-ի հետ զրույցում Ալբերտ Բազեյանը նշեց, որ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալու է այս իշխանության կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ապօրինի ձերբակալմանը։

«Ինձ 6 ամիս ապօրինաբար կալանավորել են, 5 ամիս էլ տնային կալանք են տվել, որովհետև ես այս իշխանության դեմ ելույթներ եմ ունեցել, քննադատել եմ։

Հիմա ես պարզաբանելու եմ, որ Հայաստանում ցավոք սրտի՝ չկա անկախ դատական իշխանություն։ Դատավորները հրահանգված են, դատական նիստերը ֆարս են՝ թատերական ներկայացում։

ԱԱԾ-ն թողել է իր գործառույթները և Ոստիկանության, Քննչական կոմիտեի գործառույթներն է յուրացրել»,- ասաց Բազեյանը։

Նրա խոսքով՝ ասուլիսի ընթացքում ներկայացնելու է ճանապարհային քարտեզ, թե ինչպես հեռացնել այս իշխանությանը։

«Քննադատելու եմ գործող իշխանությանը՝ բերելով փաստեր, որ մեր հպարտ ու հաղթական ժողովրդին տարան հանպատրաստից պատերազմի և պարտության մատնեցին մեր ժողովրդին։ Ներկայացնելու եմ նաև իր քաղաքական ծրագրի որոշ հիմնադրույթներ»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ չկա մտահոգությու՞ն, որ այս ասուլիսից հետո ավելի շատ հետապնդումների կարժանանա գործող իշխանության կողմից, Բազեյանը նշեց․

«Բացարձակ ոչ մի անհանգստություն չունեմ որևէ հետապնդումից։ Կալանավորեն, թե չկալանավորեն՝ ես իմ ճանապարհից կես քայլ հետ չեմ անելու։ Ես պարտավորություն ունեմ մեր հայրենիքի, իմ զոհված, զինակից ու գաղափարակից ընկերների հանդեպ։ Մենք առաջին ազատամարտում հաղթանակ ենք տարել, այդ հաղթանակն այսօր առ ոչինչ դարձավ։

Իր կինն էր ասում՝ նրանք զոհվել են առ ոչնչի, ես էլ ասում եմ՝ ոչնչությունն իրենք են, ոչնչությունը Նիկոլն է, ոչնչությունը Աննան է»,- եզրափակեց Բազեյանը։

Նշենք, որ Ալբերտ Բազեյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 28-ին, ժամը՝13։00-ին, Սայաթ-Նովա 25, երկրորդ հարկ, բնակարան 12 հասցեում։

Հիշեցնենք, որ Բազեյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերի 23-ին։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին