Ներքին 2 տարի առաջ - 12:06 27-08-2024

ԵՊԲՀ-ն դեռևս 40 տարի առաջ է ուսումնասիրել «Արևմտյան Նեղոսի» տենդ վիրուսը. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ-ն դեռևս 40 տարի առաջ /1985-1999թ․թ․/ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը։

Արևմտյան Նեղոսի տենդը դասվում է արբովիրուսների շարքին։ Առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների՝ հիմնականում տզերի և մոծակների միջոցով։ Գոյություն ունի արբովիրուսների 500-ից ավելի տեսակ, որոնցից 100-ից ավելին պաթոգեն են մարդու համար։

Բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի կողմից Հայաստանում գիտական հետազոտություններ են անցկացվել 1985-1999թթ։ Դրանք ներառում են համաճարակաբանական, էնտոմոլոգիական, միջատաբանական, վիրուսաբանական և սերոլոգիական հետազոտություններ։ «Ամեն տարի՝ աշնանը և գարնանը (հիվանդացության պիկի շրջանում), մեր միջատաբանի հետ եղել ենք ՀՀ 10 մարզերում․ 118 բնակավայրից հավաքել ենք մոծակներ և տզեր, որոնց ուսումնասիրության արդյունքները պահվել են։ Ապա կատարվել է վիրուսաբանական հետազոտություն նորածին՝ 1-2 օրական մկների վրա․ հենց այս մկներն են, որ շատ զգայուն են արբովիրուսների նկատմամբ»,-նշում է Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը։

Ի՞նչն է բնորոշ արբովիրուսներին։

Աշխարհում արբովիրուսների փոխանցումը տեղի է ունենում հիմնականում թռչունների և կրծողների միջոցով։ Չվող թռչունները վարակված են լինում վիրուսով, տիզը կամ մոծակը, կծելով նրանց, ինքն է վարակվում և հետո կարող է փոխանցել մարդկային պոպուլյացիային։

Արբովիրուսներն ունեն վառ արտահայտված սեզոնայնություն։
Կան հարուցիչներ, որոնք կարող են ընթանալ շատ թեթև՝ գրիպանման երևույթներով, սակայն հնարավոր են նաև ծանր ձևեր։

«Հայաստանի 10 մարզից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։

Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա», - ընդգծում է Հասմիկ Հովհաննիսյանը։

Վիրուսի տրանսմիսիվ փոխանցման բնական օջախները, նրա խոսքով, կարող են երկար գոյատևել և անհանգստություն չպատճառել, բայց վերջին շրջանում բնակլիմայական փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ, չվող թռչունների մեծ հոսքով պայմանավորված՝ իրավիճակն այլ է։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։

Վարակը մարդուն փոխանցվում է կենդանի փոխանցողներից՝ տզերից, մոծակներից, մարդուց մարդ վարակը չի փոխացնվում։ Բայց, իհարկե, պետք է զգոնությունը բարձր պահել և օգտագործել հետազոտության տվյալները։

Այս պահի դրությամբ՝ չկա ո՛չ սպեցիֆիկ բուժում, ո՛չ պատվաստանյութ»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին