Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:08 27-08-2024

Շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու. Օկամպո

Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ տեսակապով հանդիպում են ունեցել իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ իրավաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրավունքների համար, փոխանցում է «Ապառաժ»-ը։

Պրոֆեսոր Օկամպոն մասնավորապես կարևորել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը առանց պետության ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում որպես իրավական կարևոր գործիք։

Oկամպոն նաև նշել էր, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը հայտարել էր, որ կա ցեղասպանության ռիսկ Արցախում, իսկ դա արդեն իսկ ենթադրում է միջազգային հանրության կողմից գործողության պարտավորություն։

Այս համատեքստում նաև շատ կարևոր կլինի, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համատեքստում բարձրաձայնենք գերիների հարցը ու ցույց տանք, որ Ադրբեջանը անմեղ մարդկանց գերի է պահում իր բանտերում։

Հանդիպմանը խոսվել է նաև այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, սակայն դա որևէ հետևանք չի ունեցել։ Օկամպոն ասում է, որ աշխարհը շատ տարբեր է հիմա․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփյուռքը և այլն։ Եվ շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու։

Նա նաև ասում էր, որ ինչքան էլ Ադրբեջանը հակառակն է պնդում, արցախցիները հողի սեփականատերերն են, ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչքան պատրաստ կլինենք պայքարելու։ Նա խորհուրդ է տալիս արցախցիներին ավելի ակտիվ լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի