Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:18 26-08-2024

Երևանում քեռին ու եգյանը բռնվել են խոշոր չափի թմրամիջոց իրացնելիս․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Ամեն քեռու տված շաքարաքլոր բերանը չեն տանում» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում 2 քաղաքացի մի քանի օր է կասկածելի տեղաշարժեր են կատարում ու քանի որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Պարեկային ծառայության ղեկավար կազմին միշտ հորդորել են, որ պետք է նաև բնակչության հետ շփվելու արդյունքում կարողանան կանխել ու բացահայտել հանցագործություններ, ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները մի քանի օր բնակիչների հետ բակերում հանդիպել են, զրուցել ու դրա արդյունքում պարեկներն արդեն ստացել են հստակ կասկածյալների արտաքին տվյալներն ու անցել են գործի։

Երեկ՝ օգոստոսի 25-ին, 4-րդ գումարտակի պարեկները ենթադրյալ կասկածյալներին նկատում են Գ․ Աղաբաբյանց փողոցում և նրանց ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում են ու տեղափոխում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալները Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Գրիգոր Մ․-ն և 21-ամյա Նարեկ Մ․-ն են։ Անձնական խուզարկությամբ Գրիգոր Մ․-ի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 1,41 գրամ քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։

Գրիգոր Մ․-ն հայտնել է, որ այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ու դրա շրջանակներում վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են, իսկ դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 41 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված մոտ 75 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Մ․-ն հայտնել է, որ այդ ամենը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գրիգոր Մ․-ն Նարեկ Մ․-ի քրոջ որդին է։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան