Ներքին 2 տարի առաջ - 18:08 26-08-2024

Քաղաքական տարածությունը դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է․ Ստեփան Դանիելյան

2018-ի դավադրության հետեւանքով Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձն, ու իր շրջապատը, կորցրել են նորություններ «սարքելու», եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու ունակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե դա չի ստացվում, ապա, վերջնահաշվարկով, իրենց կառավարման արդյունքը մնում է Արցախի ու երկրի տարածքների կորուստը, հազարավոր զոհերն, անհամար փախստականներն ու մեր ազգային արժանապատվության տապալումը։

Տոլմա փաթաթելը, հեծանիվ քշելը, Սեւանում թոփլես լողանալն արդեն ծաղրի առարկա դառնալ է նշանակում։ Դա հանրային դիսկուրսի ձեւավորում չէ։ Թեկուզ հայհոյանքներ ստանալու շնորհիվ ուշադրության կենտրոնում գտնվելն արդյունավետ կարող է լինել, եթե կա նաեւ հակառակ կարծիք ունեցող հատվածը, որը կպաշտպանի իրենց։ Դա արդեն չկա։ Իրենց ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում։

Մի կողմ դնենք իրենց ակցիաների հակաէսթեթիկան կողմն, այս առումով կա հանրության հատված, որի համար դա հարազատ պահվածք է։

Քաղաքական տարածությունը բացարձակապես դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է։
Իշխանափոխությունը նախ պետք է մարդկանց ուղեղներում կատարվի, հետո նոր նյութականանա, իսկ դրա համար պետք է կառուցել ընդունելի այլընտրանք։

Իրական հեղափոխությունն այլընտրանքի կառուցումն է, այն, ինչը տեղի չունեցավ 2018-ին, եւ այն, որի պահանջն այսօր հրատապ է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը