Արտաքին 1 տարի առաջ - 15:47 26-08-2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Դուրովի ձերբակալությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը՝ ելնելով «դատական համակարգի անկախության նկատմամբ հարգանքից»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ֆրանսիայում դատական համակարգի անկախության սկզբունքներին համապատասխան՝ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող մեկնաբանել պարոն Դուրովի հետ կապված իրավիճակը», - արձագանքել է երկրի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։