Միտք Արտաքին 1 տարի առաջ - 12:44 26-08-2024

Ադրբեջանում աղմկահարույց ձերբակալություններ են, թիրախավորվել են հայերի հետ հաշտվելու մասին խոսողները

Վերջին օրերին Ադրբեջանում երկու աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ձերբակալվածներից մեկը՝ Բահրուզ Սամադովը, մեղադրվում է հայերի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Ինքս ծանոթ եմ Սամադովի բազմաթիվ հրապարակումներին, որևէ հայամետ նյութ նա երբևիցե չի գրել։ Նա քննադատել է Ալիևին, ցույց տվել խորացող բռնապետության միտումները, գրել հիմնականում օբյեկտիվ նյութեր Արևմուտք-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին, երբեմն էլ շատ թռուցիկ և անուղղակի հանդես է եկել հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման օգտին։ Մի խոսքով, նա վստահորեն հայերի հետ ոչ մի կապ չի ունեցել, այլ շարժվել է իր համոզմունքներով, որոնք բռնապետ Ալիևին դուր չեն եկել։ Սամադովը, փաստացի, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Մյուս ձերբակալված ակտիվիստը Սամադ Շիխին է։ Թե ինչում է նա մեղադրվում, դեռ պարզ չէ։ Կան հրապարակումներ, որ նա ևս հաշտեցման կողմնակից է։ Ես ինքս կարդացել եմ նրա հեղինակած մի հոդված, որտեղ վերջինս խոսում է, թե ինչպես են Ադրբեջանում ճնշում մահմեդականներին։

Այն, որ Ադրբեջանում Ալիևի վերընտրվելուց հետո սկսվել է ձերբակալությունների նոր ալիք, որտեղ թիրախավորվելու են հատկապես հայերի հետ հաշտեցման օգտին հանդես եկողները, ես կանխատեսել էի դեռևս այս տարվա հունվարին գրված՝ «Ադրբեջանի արտահերթ ընտրություններ. Ալիևի «նոր դարաշրջանը (https://evnreport.com/arm/opinion-arm/azerbaijans-snap-elections/)»» իմ հոդվածում։ Այդ հոդվածի վերջաբանում կետ առ կետ գրել եմ, թե ինչ զարգացումներն են սպասվում առաջիկա ամիսներին, այդ թվում՝ Արևմուտքի թիրախավորման և Մոսկվայի հետ մերձեցման հետ կապված։ Իմ նշած կետերը իրականություն են դառնում, քանի որ ես իմ վերլուծությունները կառուցում եմ փաստերի վրա։ Նշեմ, որ շատ ուրախ կլինեի սխալվել իմ կանխատեսումներում, բայց ցավոք, իրողությունները այլ բանի մասին են խոսում։

Վերադառնալով ձերբակալվածների թեմային, նշեմ, որ սա ևս մեկ ազդակ է, որ Ալիևի վարչակարգը շարունակում է հանձին հայերի փնտրել թշնամիներ, իր համար անցանկալի մարդկանց կապել հայերի հետ, մեղադրվել լրտեսության ու պետական դավաճանության մեջ։ Միևնույն ժամանակ վարչակարգը ցույց է տալիս, որ հաշտեցման ու խաղաղության խոսույթ Ադրբեջանում թույլ չի տալու՝ դրանով իսկ ապացուցելով, որ չունի խաղաղության գնալու որևէ իրական նպատակ։ Սա փաստ է, որը ամեն կերպ թաքցնում է ՀՀ կառավարությունը, դրա համար գերադասում է ստեղծել զուգահեռ իրականություն՝ հեծանիվով, անասնապահությամբ և խաշլամայով, որտեղ ցանկալի է՝ դմակ էլ լինի․․․»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը