Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:08 24-08-2024

Իսրայել-Եգիպտոս վեճը բարդացնում է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները

Իսրայելի բանակցային թիմը ներկայում Կահիրեում բանակցություններ է վարում հրադադարի մասին համաձայնագրի շուրջ, հայտարարել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը: Աղբյուրների տվբյալներով՝ բանակցությունները շարունակելու համար Կահիրեի օդանավակայան է ժամանել նաև ԱՄՆ-ի պատվիրակությունը։

Իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով իսրայելական պատվիրակության անդամներից մեկին, գրում է, որ եթե «ՀԱՄԱՍ-ը շարժման նշաններ ցույց տալու դեպքում» բանակցային թիմը կպատրաստվի կիրակի անցկացվելիք բարձր մակարդակի հանդիիպմանը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդների դեր են ստանձնել Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, քանի որ ուղղակիորեն չեն բանակցում միմյանց հետ, հայտնում է BBC-ն։ Բանակցային գործընթացի շրջանակում միաժամանակ քննարկվում է Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցը։

Սակայն բանակցություններին խոչընդոտում է Իսրայելի և Եգիպտոսի միջև անսպասելի վեճը. Իսրայելի իշխանությունները ցանկանում են մշտական ​​հսկողություն սահմանել Գազայի և Եգիպտոսի հարավային սահմանի վրա:

Իսրայելական բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ անցնում են այսպես կոչված Ֆիլադելֆիայի միջանցքի տակով։ Իսրայելը պնդում է, որ ինքը պետք է վերահսկի այնտեղ՝ զենքի մաքսանենգ ներկրումը կանխելու համար։ Եգիպտոսն իր հերթին հերքում է մաքսանենգության ստորգետնյա ուղիների գոյությունը։

«Իսրայելի և Եգիպտոսի միջև անվստահության ճգնաժամ է առաջացել»,-Wall Street Journal-ին հայտնել է իսրայելցի պաշտոնաթող գեներալ Իսրայել Զիվը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ