Մամուլ 2 տարի առաջ - 07:47 24-08-2024

4 անշարժ գույք, ավտոմեքենա, 6 մլն դրամ ավանդ․ ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնական Արսեն Միխայլովը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետի օգնական Արսեն Միխայլովը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի ապրիլի 1-ից, սակայն իր գործունեությունը սկսել է դեռ 1983 թվականին՝ լինելով Արդատովի գյուղատնտեսական տեխնիկումում մինչև 1986 թվականը, այնուհետև, 1986-ից մինչև 1990 թվականները եղել է Արզնիի Սովխոզի ԼԿԵՄ քարտուղար․ սրան հաջորդել է Արզնիի Սովխոզի ԿԿ քարտուղարի պաշտոնը մինչև 1991 թվական:

Արսեն Միխայլովը 1991-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ, ինչպես նաև 1994-ից 2001 թվականներին՝ Հայաստանի «Աթուր» ասորական ասոցիացիայի փոխնախագահ: Միխայլովը նաև 2001 թվականից հանդիսանում է Հայաստանի «Աթուռ»» ասորական միության նախագահ, ինչպես նաև նույն թվականից եղել է Համաշխարհային ասորական միության վարչության անդամ, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար և Համաասորական «Թամուզ»՝ ԻԻՀ-ում անցկացվող սպորտային խաղերի համահեղինակ, կազմակերպիչ:
Արսեն Միխայլովը Ազգային ժողովի պատգամավոր է եղել սկզբնապես ՀՀԿ խմբակցությունում, հետո՝ ՔՊ-ում:

Վարչապետի օգնականն իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 28-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս, մեկ բնակելի տուն․ նշյալ գույքերը գտնվում են Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Այս ամենին տարվա ընթացքում ավելացել է ձեռք բերված հողամասը, որը եղել է գնման եղանակով եւ որի արժեքը կազմել է 300.000 դրամ, ինչը տարվա ընթացքում օտարվել է 260.000 դրամով․ ինչպես տեսնում ենք՝ վնասով գործարք:
Վարչապետի օգնականի մնացյալ 4 անշարժ գույքերը պահպանվել են:
Արսեն Միխայլովը տարվա սկզբում, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2008 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենան․ սա կրկին պահպանվել է տարվա վերջում:

Հաշվետու տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի գումարի չափը կազմել է 6 մլն դրամ, որը պահպանվել է տարվա վերջում: Միխայլովի՝ բանկում առկա ավանդների գումարի չափը կրկին 6 մլն դրամ է:

Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա բանկային հաշիվների մնացորդը եղել 50 դրամ, իսկ մյուսը 1.110 դրամ, հաշվետու տարվա վերջում երկուսն էլ զրոյացվել են:
Նրա՝ հաշվետու տարվա սկզբի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2 մլն 500 հազար դրամ:

Միխայլովի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 248 հազար դրամ, որից 9 մլն 747 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 260 հազար դրամը՝ հողամասի վաճառքից ստացած գումարը, 593 հազար դրամը «Ինեկոբանկից» ստացված փոխառությունն է, իսկ մնացած 648 հազար դրամը ստացված է ՎՏԲ բանկից:

Հիշեցնենք, որ Արսեն Միխայլովը, լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, երբեք աչքի չի ընկել իր ելույթներով և նրա ձայնը երբեք լսելի չի եղել խորհրարանում․ ու հիմա Միխայլովը հայտնվել է մի «անվտանգ», բայց ազդեցիկ պաշտոնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները