Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:41 23-08-2024

ՌԴ Վոլգոգրադի մարզում դատապարտյալները գրավել են խիստ ռեժիմի գաղութը․ կան զոհեր

Վոլգոգրադի մարզում դատապարտյալները գրավել են խիստ ռեժիմի ուղղիչ գաղութը, որտեղ կարգապահական հանձնաժողովի նիստ էր ընթանում։

Տելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութեր, որոնցում գաղութը գրաված կալանավորներն իրենց անվանում են «Իսլամական պետության մոջահեդներ»։

Հաղորդվում է զոհերի և պատանդների մասին։

Գաղութի գրավման փաստը հաստատել է Դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվում պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։

Հարձակման կադրերն՝ այստեղ