Ներքին 1 տարի առաջ - 10:19 23-08-2024

Անկախության հռչակագիրը ՀՀ լինելիության անքակտելի իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ.

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը:

Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն ու վերջնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի կայացած Անկախության հանրաքվեն էր:

Հռչակագիրը սակայն, մեկանգամյա փաստաթուղթ չէ, այլ շատ ավելի բազմաբովանդակ ու խորհրդանշական հենասյուն, որը ուղենիշ էր դառնալու անկախ ու ինքնիշխան պետություն կերտելու մեր ժողովրդի դարավոր իղձերի ու երազանքների իրականացման համար: Հենց սրան է միտված Հռչակագրի ոգին, որը պարփակված չէ նրա 12 հիմնադրույթներով, և դրանով իսկ մեր պետականության համար կարևորագույն այս փաստաթուղթը ավելի կենսունակ է, ճկուն և արդիական:

Անկախության հռչակագիրը աշխարհի քաղաքական քարտեզում Հայաստանի Հանրապետության լինելիության անքակտելի իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր և միաժամանակ ազատ, ժողովրդավար, իրավական, ու բարեկեցիկ պետություն կառուցելու հանձնառության ամրագրումը:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ և կարևորագույն փաստաթուղթ լինելուց զատ բարձրագույն պատասխանատվություն է բոլորիս համար: Այն մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիր է, որը սահմանում է մեր առաջնահերթությունները՝ պետական ինստիտուտների կայացում, օրենքի առաջ բոլորի հավասարություն, բանակի մարտունակության բարձրացում, մրցունակ կրթական համակարգի և տնտեսության ստեղծում, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու