Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:10 23-08-2024

Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր. shamshyan.com

Օգոստոսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Սոնյա Աջեյը և հայտնել, որ իրեն են մոտեցել ազգությամբ հնդիկներ, ովքեր բացատրել են, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեում իրենց վրա դանակով հարձակվել են և ցույց է տվել մարմնի վրա դանակից վնասվածք ստացած հետքեր: Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Ա Թ․-ն, և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցում տեղի ունեցած կռվի ժամանակ դանակահարել են իր՝ ազգությամբ հնդիկ ամուսնու եղբորը:

Քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեից դանակահարության հետևանքով շտապօգնության 41 խումբը «ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Սինգ Բանջլթի Բլիհարջուտին։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, պարզել են, որ ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հ. Սինգխը և Գովինդ Կումարը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան