Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:39 23-08-2024

Կանադայում ՀՀ դեսպանը քննարկել է Ազգային ժողովին «աջակցության» հարցը

Օգոստոսի 20-ին, Կանադայում Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունեց Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նորանշանակ նախագահ Ջեյմի Փիթֆիլդին։ Հանդիպմանը մասնակցեց նաև նույն կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր։
Անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրին, որն ուղղված է ԱԺ կարողությունների զարգացմանը։