Ներքին 2 տարի առաջ - 16:45 22-08-2024

Առուշանյանն իրեն համարո՞ւմ է քաղաքական հետապնդման զոհ․ նրա վերջին ձևակերպումները ընդդիմադիր բովանդակություն չունեն

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, հասկանալու համար՝ կարո՞ղ է սա համարվել քաղաքական հետապնդում։ Նրա խոսքով՝ եթե խոսում ենք քաղաքական հետապնդման մասին, նախևառաջ պետք է հասկանանք ինքը՝ Առուշ Առուշանյանն իրեն համարում է արդյոք քաղաքական հետապնդման զոհ, հետո նոր քննարկում իրականացնենք։

«Պիտի նշեմ, որ առհասարակ քրեական իրավունքում առկա է պատժատեսակ, որը կոչվում է որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից որոշակի ժամկետով զրկելը։ Դա առավել հաճախ կիրառվում է օրինակ վարորդական իրավունքի մասով, երբեմն նաև օրինակ հաշվապահական գործունեության հետ կապված և այլն։

Այստեղ հարցը այն է, թե արդյոք այս գործունեության մեջ կարող են մտնել ժողովրդի կողմից ընտրված պաշտոնները, թե ոչ։ Այստեղ կա ընտրական իրավունքի կամ ընտրական ժողովրդավարության և քրեական իրավունքի բախում։ Ես հիշեցնեմ, որ օրինակ, երբ այս հոդվածը, այս պատժատեսակը կիրառվել էր Ավետիք Չալաբյանի նկատմամբ և նրան զրկել էին որոշակի ժամկետով հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքից, այդ ժամանակ շատ իրավապաշտպաններ՝ այդ թվում նաև ես նշեցինք, որ սա արդեն չափազանցված է, որովհետև շատ մեծ է միջամտությունը անձի սահմանադրական իրավունքի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնը այստեղ կարող է լինել։

«Սակայն անդրադառնալով այն հարցին՝սա քաղաքական հետապնդում է, թե ոչ՝ պետք է հասկանալ այդ մարդն իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ, թե ոչ, նոր կկարողանանք այդ գնահատականը տալ, որովհետև մեր երկրում ինչպես Առուշ Առուշանյանի, այնպես էլ շատ ուրիշ այս իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ բազմաթիվ դատական ակտեր կարող են լինել»,- ասաց Մելիքյանը։

Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ նախկինում Առուշանյանն ավելի ակտիվ էր քննադատում այս իշխանություններին, ինչու՞ է այս պատժամիջոցները կիրառվում հենց այս փուլում, իրավապաշտպանը նկատեց․ «Որպեսզի մենք վերլուծություն իրականացնենք, պետք է նախ մարդու վերաբերմունքը հասկանանք։ Վերջին շրջանում ամեն դեպքում ես չեմ տեսել, որ Առուշ Առուշանյանը որևէ ընդդիմադիր գործողություն կատարի։ Նա ձևակերպումներ, հայտարարություններ էր անում, որոնք որևէ ընդդիմադիր բովանդակություն չէին պարունակում»։


Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն