Ներքին 2 տարի առաջ - 15:51 22-08-2024

Կխթանվի մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով կարգավորվում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման գործընթացը։

«1148. Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» բյուջետային ծրագրի «12002. Կամավոր ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակի բարձրացմանը» միջոցառման գլխավոր նպատակն արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրումը թույլ կտա մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, խթանելու և զարգացնելու մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։

Համաձայն ՀՀ կառավարության 2023թ-ի մարտի 2-ի N 269-Ն որոշմամբ հաստատված կարգի ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝

1. Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

2. Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

3. Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին