Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 16:10 22-08-2024

ԵՏՀ մաքսային վարչության փոխտնօրեն է նշանակվել Սուրեն Մելիք-Իսրայելյանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրենը նոր տեղակալ ունի։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Այս պաշտոնում նշանակվել է հայազգի Սուրեն Մելիք-Իսրայելյանը:
Նա որպես ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի վարչության փոխտնօրեն պաշտոնավարում է 2024 թվականի օգոստոսի 16-ից։

Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը։ Տնտեսական գիտությունների թեկնածու է։

2001-2024 թթ․ Մելիք-Իսրայելյանի աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հայաստանում մաքսային ծառայության ոլորտի հետ։ Նա աշխատել է որպես ավագ տեսուչ՝ հասնելով միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականից մինչև 2024-ը եղել է Եվրամիությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը։
Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1974 թվականին Երևանում։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել