Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:45 22-08-2024

Փաշինյանը հորդորեց «կաբինետից» դուրս աշխատել՝ իրական կյանքի իրական ինֆորմացիային տիրապետելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորում է ավելի շատ գիտելիք ունենալ և գյուղացիների հետ ակտիվ աշխատել «կաբինետներից» դուրս։

«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել կաբինետից դուրս աշխատանքի կարևորության վրա»,-ասաց նա և նշեց, որ ինքը վերջին տասը օրում աշխատասենյակից դուրս գալով՝ շատ ինֆորմացիայի արդեն տիրապետում է։

«Սա շատ մեծ տեղեկատվություն է տալիս։ Մեզ թվում է՝ մեծ ինֆորմացիայի ենք տիրապետում, բայց այդ ինֆորմացիայի մեծ մասը ոչ մեկին պետք էլ չի, ու դրանք չտիրապետելուց մեծ պրոբլեմ չի առաջանա։ Իսկ իրական կյանքի իրական ինֆորմացիային պետք է աշխատասենյակից դուրս աշխատելու միջոցով տիրապետել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան