Մամուլ 2 տարի առաջ - 08:45 22-08-2024

Տիգրանաշենը շրջանցել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ»։ Այս փաստը մտահոգություններ է առաջացրել նաեւ Փաշինյանի թիմում, քանի որ վարչապետը հասել է Սեւակավան՝ Տիգրանաշենի քթի տակ, բայց խուսափել է այցելել գյուղ։ Ի դեպ, Փաշինյանի մարզային այցերի կարեւոր բաղադրիչ են դարձել մարզային իշխանության եւ ուժային կառույցների պատասխանատուների` շարքով «չեստ» տալու արարողակարգն ու նման տեսանյութերի հրապարակումը:

Կառավարության մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անձամբ է հրահանգել սկզբից մինչեւ վերջ հրապարակել այդ տեսարանը՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն ընդունում, որ համոզի հանրությանը, թե ինքն իրավիճակը կառավարում է եւ երկրում հարգանք է վայելում: Բանն այն է, որ մարզերում ուժային կառույցների ղեկավարությունը միշտ չէ, որ նիկոլականներ են կամ հավատավոր ՔՊ-ականներ, եւ Փաշինյանն այդ մասին քաջատեղյակ է ու այդ կադրերով փորձում է «կոտրել» բոլորին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ