Մամուլ 2 տարի առաջ - 07:18 22-08-2024

Ինչպե՞ս է Կոտայքի մարզպետի կինն աշխատում մեկ պետական, երկու համայնքային պաշտոնում և ՓԲԸ-ում. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եւս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։

Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային եւ մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որեւէ այլ տեղ աշխատել։ Մարդը ֆիզիկապես եւս չի կարող միաժամանակ աշխատել չորս տարբեր աշխարհագրական գոտիներում։

Ուսումնասիրելով Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը` նկատում ենք, որ նրա` հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշախատակազմից ստացած գումարը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար` ինչպես է կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում:
Վերջինս հորդորեց, որ մեր տեղեկությունը կրկին ճշտենք, քանի որ իր կինը աշխատում է տարածքային զարգացման հիմնադրամում:

Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «պայմանագրով՝ չէ, կարծեմ` պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»:
Սահակյանը ասաց, որ մանրամասն չի տիրապետում հարցին, սակայն հավաստիացրեց, որ իր կնոջ գործում օրենքի խախտում չկա»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան