Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:35 21-08-2024

Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետը, թե՞ ծայրաստիճան անփորձ. ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել:

Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ՝ դժվար է ասել, բաց նա իր պաշտոնական կենսագրության մեջ գրել է, որ 2013-2017 թվականներին, լինելով պետական ծառայող, աշխատելով ազգային վիճակագրության ծառայությունում, միաժամանակ 2010-2018 թթ. զբաղվել է բիզնեսով: Ծայրաստիճան հակաօրինական արարք, որի պատճառով բազմաթիվ ընդդիմադիրներ այժմ հալածվում են գործող իշխանությունների կողմից։

Կարձագանքի՞ այս` ապացույց որոնելու կարիք չունեցող ակնհայտ փաստին ՀՀ Հակակոռուպցիոն կամ կոռուպցիան կանխարգելելու կոչված որեւէ մարմին, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ կառույցներից մեկը ղեկավար չունի, մյուսը՝ քաղաքական ցուցում:

«Ժողովուրդ» օրաթերթը ամեն դեպքում դիմեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ով մեզ հետ զրույցում բացատրեց. «Ես որեւէ անհամատեղելի աշխատանք չեմ կատարել։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը համատեղել եմ իմ բիզնեսի հետ եւ ոչ մի անօրինական բան չեմ արել: Ժամանակի առումով էլ չէի կարող ինչ-որ բան անել. մեզ մոտ, նկատի ունեմ՝ վիճակագրական կոմիտեում, մարդահամար է անցկացվում, ժամանակավոր, պայմանագրային աշխատողների են վերցնում, յուրաքանչյուր գյուղում մի քանի հոգի պահանջվում է»։

Ամենայն հավանականությամբ, Սերգեյ Մովսիսյանը պայմանագրային աշխատանք է իրականացրել պետական համակարգում՝ իր բիզնեսի հետ միաժամանակ, սակայն անգամ դա դժվարացավ բացատրել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը