Ներքին 2 տարի առաջ - 09:51 20-08-2024

Կոտայքում ծեծել են որսորդմիության անդամին և վերցրել իր «Սայգա 410» հրացանը․ shamshyan.com

Օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հակոբ Ա․-ին, ով բնակվում է Արգել գյուղում, որսորդմիության անդամ է, նույն գյուղում իրեն ծեծի են ենթարկել և տան մոտ կայանված իր ավտոմեքենայի սրահից վերցրել են իր ինքնաձիգը:

Նույն օրը Հակոբ Ա․-ն հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Արգել գյուղի 52-րդ հասցեի դիմաց ավտոմեքենան կայանելու հետ կապված վիճաբանել է ոմն Մայիսի հետ, որից հետո նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, վերջինս իր ընկերների հետ միասին վերադարձել են և, շարունակելով վիճաբանությունը, ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նա նշել է նաև, որ վիճաբանության ընթացքում ոմն Մայիսի ընկեր Գարիկը իր ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող և իր անվամբ հաշվառված «Սայգա 410» մոդելի հրացանը։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնութունները պարզելու, վերջիններիս և որսորդական ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին

Ձեզ գուցե հետաքրքրի