Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 19:25 19-08-2024

Սյունիքով կոմունիկացիաների համաձայնության՝ Երևանի սաբոտաժը դժվար է հասկանալ․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ տեքստով Երևանին մեղադրել է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ: Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել է Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա պնդել է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը, բայց ոչ մի բառ չի ասել եռակողմ փաստաթղթերի մյուս բոլոր կետերը պահպանելու կամ չպահպանելու մասին։
Ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը Լավրովի տված հարցազրույցի հենց այս հատվածն է ՌԴ ԱԳՆ-ը հրապարակել իր կայքէջում:

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է: Այդուհանդերձ, Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա բանակցություններից առաջ ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունը հայտնել, որ քննարկման օրակարգում է նաև տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 համաձայնագրերի վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ