Ներքին 2 տարի առաջ - 10:48 19-08-2024

14-ամյա երեխայի են առևանգել, տարել գյուղի գերեզմանատուն ու զանգել հարազատներին. armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ օոստոսի 18-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Էջմիածնում երեք երիտասարդ 14 ամյա երեխայի են առևանգել և տարել գերեզմանատուն, որից հետո զանգահարել են հարազատներին ու հայհոյանք հնչեցրել։

Ավելի ուշ իրավապահների կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ին Մուսալեռ գյուղի տան բակերից մեկից 28-ամյա, 21-ամյա և 25-ամյա երիտասարդներն առևանգել են Ա. Ս․-ի որդուն՝ Ս.Ս․-ին, նստեցրել են «Մերսեդես» մեքենան և տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առևանգողները պնդում են, որ Ս․Ս․-ն գողացել է իրենց պատկանող «Այֆոն» մոդելի հեռախոսն, ու դա է դրդել նրանց գնալ այդ քայլին։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահներն առեւանգողների մի մասին փնտրում են։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը