Ներքին 2 տարի առաջ - 17:11 17-08-2024

Մարալիկում հրդեհ է բռնկվել «Կամազ»-ում. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքում ավտոմեքենա է այրվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայում ու մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված