Արտաքին 1 տարի առաջ - 14:39 17-08-2024

Բելառուսի ԿԸՀ-ն հայտնել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել «ցանկացած պահի»

ԿԸՀ-ն պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել ցանկացած պահի, լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն, հայտնել է ԲԵԼՏԱ-ն։

«Օրենսդրության համաձայն՝ ելնելով Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունից 2020թ., նախագահի ընտրությունների անցկացման վերջին ժամկետը լինելու է 2025թ. հուլիսի 20-ից ոչ ուշ։ Ընտրությունների նշանակման մասին որոշումը ընդունում է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը,- ասել է Իգոր Կարպենկոն։- Պետք է ընդգծել, որ նախագահական ընտրություններն ավարտում են այն մասշտաբային քաղաքական արդիականացումը, որը սկսվել է հանրապետական հանրաքվեով, փոփոխություններ եւ լրացումներ մտցնելով Բելառուսի Հանրապետության Սամանադրությունում 2022թ.։ Եվ տրամաբանական է, որ նախագահի ընտրությունները, որպես իշխանության կարեւոր ճյուղ, որը համակարգում է իշխանության մյուս ճյուղերը, բավական կարեւոր ինստիտուտ է այդ քաղաքական արդիականացման մեջ։ Ուստի կսպասենք Ներկայացուցիչների պալատի որոշմանը։ ԿԸՀ-ն պատրաստ է ընտրությունների անցկացմանը ցանկացած պահի»։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն արդեն պատրաստել է մեթոդաբանական հանձնարարականներ։
«Մենք, բնականաբար, աշխատում ենք տարածքների հետ, որտեղ տեղի են ունենալու ընտրությունները, այսինքն՝ քվեարկության տեղամասերը։ Ինչ-որ բան պետք է նորոգել, ինչ-որ սարքավորում գնել լրացուցիչ։ Մենք պլանաչափ աշխատում ենք այս ուղղությամբ։ Եվ դա սովորական երեւույթ է, երբ ԿԸՀ-ն մի ընտրությունից հետո սկսում է պատրաստվել այս կամ այն մարմնի հաջորդ ընտրությանը»,- ավելացրել է Իգոր Կարպենկոն։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի