Այս պարագայում հրաժարական պետք է տան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. Դեմոյան
copy image url

Այս պարագայում հրաժարական պետք է տան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. Դեմոյան

Ներքին 8 ամիս առաջ - 13:50 17-08-2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է.

«Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…

Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հրապարակելուց հետո, ակտիվորեն սկսվեց քննարկվել տեքսում օգտագործված «բռնակցում» բառը, որը վերաբերում էր Արևելյան Հայաստանի` Ռուսաստանի միացնելու գլխին: Այս ընթացքում բազմաթիվ անգամ զգուշացրեցի, այդ թվում նաև լրագրողներին, որ դպրոցական դասագրքում «բռնակցում» բառի կիրառումն ընդամենը ծուղակ է, որի նպատակն է հենց դրա վրա կենտրոնացնել ուշադրությունը, բորբոքել, քննարկում ու կարծիքների բախում: Նպատակները շատ պարզ են. մոռացության տալ 7-րդ դասարանի դասագրքի շուրջ եղած հուժկու ընդդիմությունն ու նախարարության բացահայտ կոռուպցիոն ու հանցավոր գործելաոճը, որոշ շրջանակների մոտ վերականգնել դասագրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի խարխլված հեղինակությունը և, իհարկե, ուշադրությունից հեռու պահել արդեն նոր դասագրքում առկա աղաղակող թերություններն ու վրիպակները: Իսկ այստեղ մեզ սպասում էր երկրորդ ծուղակը` նախարարության և դասագրքի հեղինակի կողմից փորձարկված բացահայտ ժուլիկական գործելաոճի տեսքով. դուք մատնանշում եք սխալներն ու վրիպակները, իսկ իրենք ասում են, թե իբր դրանք վաղուց ուղղվել են դասագրքի էլեկտրոնային տարբերակում:

Ռուսական արձագանքի մասին. ես շատ քիչ կասկածներ ունեմ առ այն, որ «բռնակցում» բառի օգտագործումը եղել է կանխամտած և մաս է կազմել շատ փնթի ու պարզունակ մի տեղեկատվական-քարոզչական գործողության, որի նպատակն էր ծնել հակազդեցություն և խելոք կատարել շատ բարձր տեղից եկած հրահանգը: Եթե դասագրքում փոխվելու է եզրաբանություն և հանվելու է «բռնակցում» եզրույթը, որն, ըստ իս, ունի խնդրահարույց ու վիճելի կողմեր, ապա այս պարագայում հրաժարական պետք է տան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, իսկ «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի տնօրենն ու դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հանգիստ կարող են զբաղվել ճագարաբուծությամբ:

Եթե դասագրքում առկա եզրույթ է փոփոխության ենթարկվում այլ երկրից եկած դիտողության արդյունքում, ապա արդյունքում շատ հեշտորեն կարող ես փոփոխության ենթարկել նաև մեկ այլ երկրի կողմից Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու պահանջը: Սա է ընդամենը խաղարկվել: Քիչ կասկած կա առ այն, որ այս փնթոշ գործողության մաս է կազմել նաև հեծանվորդի աշխատակազմը, որը, ինչպես տեսնում ենք, քար լռություն է պահպանում ու չի բողոքում ու արձագանքում:

Ավելորդ չի լինի նաև նույն աշխատակազմին հարցնել, արդյո՞ք հեծանվավազքի արանքում «գերագույնը» ժամանակ ունեցավ, իր խոսքերով` «ծայրից ծայր կարդալ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը»: Հապա…»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ