Արտաքին 1 տարի առաջ - 11:06 17-08-2024

Կոռուպցիայի հետազոտման կենտրոնը ներկայացրել է փաստաթղթեր Իվանիշվիլու ընտանիքի մոսկովյան անշարժ գույքի մասին

Կոռուպցիայի հետազոտման եւ կազմակերպված հանցավորության կենտրոնը (OCCRP) եւ վրացական ու ռուսական մի շարք մեդիա-գործընկերներ օգոստոսի 9-ին տեղեկացրել են, որ Վրաստանի կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու կինը անշարժ գույք ունի Ռուսաստանում։

Հրապարակումից հետո «Վրացական երազանք» կուսակցությունը, որի պատվավոր նախագահն է Իվանիշվիլին, լրագրողների եզրահանգումներն անվանել է «կեղծ», նշված է OCCRP-ի հայտարարությունում։

Այս առնչությամբ կազմակերպությունը ներկայացրել է ապացույցներ պաշտոնական փաստաթղթի ձեւով՝ կապված Ռուսաստանում Իվանիշվիլու ընտանիքի ունեցած անշարժ գույքի հետ։
Ինչպես նշել է կազմակերպությունը, 2011թ. միլիարդատեր Իվանիշվիլին, որը կարողություն է վաստակել Ռուսաստանում 90-ականներին, հիմնել է «Վրացական երազանքը» եւ խոստացել, որ կհրաժարվի ռուսական անձնագրից եւ կվաճառի բոլոր բիզնեսները երկրում։ 2013թ., երկրի վաչապետը լինելով, Իվանիշվիլին գույքի մասին հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված են եղել իր ընտանիքի ակտիվները Ռուսաստանում. տուն Մոսկվայի էլիտար շրջանում եւ երեք հողամաս Պերեդելկինոյից՝ մայրաքաղաքի էլիտար ամառանոցային ավանից ոչ հեռու։ Տունն այդ ժամանակ պատկանում էր նրա կնոջը՝ Եկատերինա Խվեդելիձեին եւ որդուն՝ Ուտա Իվանիշվիլուն, իսկ հողը պատկանում էր միայն Խվեդելիձեին։

Սակայն OCCRP-ը նոր տվյալներ է բացահայտել Իվանիշվիլու ընտանիքի ակտիվների մասին։
Մասնավորապես, 2021 եւ 2024թթ. Եկատերինա Խվեդելիձեն գնել է եւս երկու հողամաս եւ եւս մեկ տուն արդեն առկա անշարժ գույքի կողքին Պերեդելկինոյում։ Հողի եւ տների ընդհանուր արժեքը առնվազն 14,7 մլն դոլար է։

Ռուսաստանում գրանցված Aqua Space LLC ընկերությունը, որն ուղիղ կապված է Իվանիշվիլու եւ նրա ընտանիքի հետ, ստացել է եկամուտ՝ մշտապես բազմամիլիոնանոց կարճաժամկետ դեպոզիտներ տեղակայելով «Սբերբանկում» (բանկը ԱՄՆ պատժամիջոցների տակ է 2022-ից, Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո)։

Ընկերությունը նաեւ ամենամսյա վարձավճար է ստացել Իվանիշվիլու ընտանիքի մոսկովյան տան վարձակալներից եւ փողերի մեծ մասն անմիջապես փոխանցել միլիարդատիրոջ կնոջը։
2023-ից, նոր օրենքի համապատասխան, անշարժ գույքի ռուսական ռեեստրի հասանելիությունը փակ է։ Սակայն շատ փաստաթղթեր պահվում են պետական տարբեր մարմիններում կամ կոմերցիոն գործակալություններում։

OCCRP-ը ստացել եւ ստուգել է հրապարակման պատրաստման պահին օգտագործված փաստաթղթերը մի քանի աղբյուրներից, որոնք տվյալների կառավարական շտեմարանի հասանելիություն ունեն։

«Սա քաղաքականության հարց չէ, այլ տեղեկատվության հանդեպ հանրային հասանելիության,- նշել է OCCRP-ի հրատարակիչ Դրյու Սալիվանը։- Մենք չենք մեկնաբանում տվյալները, այլ պարզապես տեղեկացնում ենք դրանց մասին։ Մենք պնդում ենք, որ ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի