Ներքին 1 տարի առաջ - 12:40 14-08-2024

«Սուրմալու»-ի պայթյունից 2 տարի անց ոչ ոք չի պատժվել․ իրավապաշտպանի արձագանքը 

Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրանում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի 2-րդ տարելիցը, սակայն դեպքից 2 տարի անց ոչ ոք պատասխանատվություն չի կրել, և ի վերջո չի բացահայտվել ողբերգական պայթյունի պատճառները։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ, ում խոսքով՝ Հայաստանում հանրային նշանակություն ունեցող որևէ գործով, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։
«Մեկ ամսից էլ լրանում ա Արցախի վաճառքի մեկ տարին կամ 2028 թվականին լրանում ա մարտի 1-ի 20 տարին, հոկտեմբերի 27 էլ չգնամ։ Ո՞վ ա մինչև այսօր պատասխան տվել, որ «Սուրմալուի» դեպքերի համար պատասխան տան։ Կա՞ ընդհանրապես պատասխանատվության մասին խոսք։ Կամ ո՞վ պետքա քննի, որ պատասխան տան՝ Քյարամյա՞նը, Սասուն Խաչատրյա՞նը կամ պետքա պատասխան տան Հակակոռուպցիոն դատարա՞նում, որը որպես դատարան գոյություն չունի, թե՞ Դատախազությունում։ Ինչի՞ որևէ մեկը կարծում էր, որ որևէ մեկը պետք է պատասխան տա՞ երկրում եղածի համար։ Մեր մոտ արդարադատություն չկա, օրենք չկա մեր մոտ իմիտացիա է»,-ասաց իրավապաշտպանը։

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ այն բոլոր կառույցները, որոնք գործում են Հայաստանում, ստեղծվել են միայն աշխատավարձ տալու համար․ «Որևէ մեկը ինձ կարող է՞ ցույց տալ մի հանրային նշանակություն ունեցող դեպք, օրինակ՝ գողություն, թալան, պայթյուն, սպանություն, որի համար որևէ մեկը պատասխան է տվել։ Հոկտեմբերի 27-ին մտան ԱԺ սպանդ իրականացրեցին, 5000 զինվոր տարան պատերազմում «հանուն ոչնչի» սպանեցին։

Ինձ թվում ա, որ այս հարցը Քննչականում տաք կամ տիկին դատախազուհուն կարողա ինքը զարմանա, որովհետև կմտածի, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում։ Դատախազի գործառույթների մեջ մտնում ա «Ճախրուկ» հիմնադրամի հետ մանկատուն գնալը իրեն հայտնի պատճառներով։ Մնացածի գործառույթներն էլ իրենց ծառայողական մեքնենաները վարելն է»,-եզրափակեց իրավախաշտպանը։

Այսպիսով՝ իշխանությունները հերթական ծածկադմփոցն են անում՝ իրական մեղավորներին պատասխանատվությունից ազատելով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհն ու դրան հաջորդած պայթյունը առնվազն 16 մարդու կյանք խլեց, այդ թվում՝ մեկ հղի կնոջ և 5 տարեկան երեխայի։ 43 ժամվա ընթացքում փրկարարները փլատակներից դուրս բերեցին 26 քաղաքացու․10 ողջ, 16 մահացածի, 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։ 60-ից ավելի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել էին բժշկական կենտրոններ։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ