Ներքին 2 տարի առաջ - 18:00 13-08-2024

Հարկատուների գումարներով․ 337․000 դրամ՝ 50 տուփ A4 ֆորմատի թուղթ գնելու համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Հարկատուների գումարներով» հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, դրանցում առկա խախտումները, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև ֆիքսում, թե այս գնումները հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն իր կարիքների համար հարկատուների վճարած գումարներից 337․000 դրամ է հատկացրել՝ 50 տուփ A4 ֆորմատի թուղթ գնելու համար։ Ստացվում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն A4 ֆորմատի թղթերի յուրաքանչյուր տուփի համար հարկատուների վճարած գումարներից հատկացրել է 6740 դրամ։

Պայմանագրի նկարագրությունների բաժնում նշվում է, որ անհրաժեշտ A4 ֆորմատի թուղթը պետք է նախատեսված լինի տպագրման համար, լինի չկավճած, թելիկներ չպարունակի, ստացված լինի մեխանիկական եղանակով։

Երևանի քաղաքապետարանի նմանությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նույնպես ի սկզբանե թղթի մատակարարման համար ավելի բարձր գին է առաջարկել՝ 375․000 դրամ, սակայն մասնակից 3 ընկերություններից 2-ը պատրաստ են եղել ավելի ցածր գնով մատակարարել ՓԲԸ-ին այդքան անհրաժեշտ A4 ֆորմատի թղթերը։


Գնման մրցույթում հաղթող է ճանաչվել «Տրանզիկ ՊՐՈ»-ն, որի հետ պայմանագիրը կնքնվել է 2024 թվականի օգոստոսի 9-ին։

Ընկերությունը պատավորվել է պայմանագրի ստորագրումից հետո 20 օրվա ընթացքում մատակարարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ A4 ֆորմատի թուղթերը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի