Արտաքին 2 տարի առաջ - 12:42 13-08-2024

Գազայի հատվածում գրեթե 500 դպրոց ենթարկվել է գնդակոծության. ՄԱԿ

Գազայի հատվածում 564 դպրոցներից առնվազն 477-ը ենթարկվել է գնդակոծությունների և ավերածությունների Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև հակամարտության ընթացքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը:

Ըստ ներկայացուցչության տվյալների՝ այդ ուսումնական հաստատություններից 344-ը ենթարկվել է ուղիղ հարվածի, 133-ը լրջորեն վնասվել է դրանց շրջակայքում մարտական գործողությունների հետևանքով: Դրանց թվում 264-ը պետական դպրոցներ են, 57-ը՝ մասնավոր և 156-ը՝ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության դպրոցներ:

Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ 2023 թ. հոկտեմբերից հարվածներ են հասցվել նաև 180 դպրոցների, որոնք փախստականների ժամանակավոր տեղավորման վայրեր են:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա