Մամուլ 2 տարի առաջ - 08:49 13-08-2024

Զորքը հսկում է և ուղեկցում Սրբազանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ քաղաքական դաշտը ամառային արձակուրդներն է վայելում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երեւանում բակային հանդիպումներ է անցկացնում, որոնք, մեր տեղեկություններով, ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ։

Հանդիպումից ժամեր առաջ ՆԳՆ աշխատակիցները դեսանտ են իջնում տվյալ տարածք, իսկ հավաքի ողջ ընթացքում այդ զորքին վերահսկում եւ կառավարում է կարմիրբերետավորների պետ հայտնի Հայկազ Ջոմարդյանը։

«Դեպքի վայրում» նաեւ օպերատիվ համարներով մեքենաներ են շրջում, որոնց միջից հեռախոսներով տեսանկարահանում են ցույցի մասնակիցներին։

Մեզ պատմեցին, որ Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում,որտեղից սրբազանը մեկնարկել է բակային հանդիպումները, հանդիպման սկզբից մինչեւ վերջ Ջոմադյանը թաղամասի սրճարանից քաղաքացիաան հագուստով անձամբ հսկել է հավաքը,նա այնտեղից հեռացել է կեսգիշերին մոտ՝ սրբազանից հետո, իսկ վերջինս հանդիպումից հետո երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել: Ի դեպ, մի ուշագրավ պատմություն էլ իմացանք Ավանի հանդիպումից, նախանշված հանդիպումից երեք օր առաջ, այցելելով Ծարավ աղբյուրի հայտնի սրճարանը, Բագրատ սրբազանը պատից պոկել է Ջոմարդյանի լուսանկարը:

Պարզվում է, վերջինս այդ սրճարանի հավատարիմ այցելուներից է, ինչի շնորհիվ էլ լուսանկարը փակցրած են եղել պատին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ