Ներքին 2 տարի առաջ - 19:58 12-08-2024

Քննարկվել են Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթերի կազմակերպման, մուտքի արտոնագրերի ազատականացման հարցեր

Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ:

Ինչպես տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ զրուցակիցները քննարկել են տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից:

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորել է Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթերի կազմակերպման և այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները