Ներքին 2 տարի առաջ - 10:15 12-08-2024

Այսօր երիտասարդության միջազգային օրն է

Երիտասարդության միջազգային օր (անգլ.՝ International Youth Day), երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։

Նախապատմություն

1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ (A/RES/50/81)՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը (ԵԳՀԾ (WPAY))[5]։

1998 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում (WCMRY/1998/28)[6] առաջարկել է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։

Հռչակում

Իր աջակցությունը հայտնելով Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել (A/RES/54/120, կետ 7-րդ)[7] օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

Նպատակ

Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին[8]։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ (հատկապես երիտասարդների շրջանում)։
Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։

Անցկացման ձև

Ավանդաբար տոնի նախօրեին ուղերձով հանդես է գալիս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Տարբեր երկրներում շնորհավորական ուղերձներով հանդես են գալիս նաև կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, տարաբնույթ միջազգային և ազգային կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները։ Տեղի են ունենում ոլորտի պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ, երիտասարդական ու մշակութային միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը