Ներքին 2 տարի առաջ - 21:47 11-08-2024

Ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են Mazda 3-ն ու Nissan-ը. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Սայաթ-նովա պողոտա - Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Էդգար Աբրահամյանի վարած Mazda 3 մակնիշի և 38-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Nissan-ի 2 ուղևորների, ովքեր հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ