Արարատի մարզում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է դաշտում. կա 2 վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է դաշտում. կա 2 վիրավոր. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 15:41 10-08-2024
Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում վազանց կատարելու ընթացքում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հարությունյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Օսիպյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում, իսկ վարորդ Հ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ենոքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդներից Ա. Օսիպյանը «Մոշ պրոջեքթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված