Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 15:24 10-08-2024

Փարիզ-2024. Վազգեն Թեւանյանը պարտվեց ծանր գոտեմարտում` 5:7

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի երկրորդ շրջանը:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի փոխչեմպիոն, Մոնղոլիայի ներկայացուցիչ Տումուր Օչիրին Տուլգայի հետ եւ լարված պայքարում պարտվեց 5:7 հաշվով:

Վազգեն Թեւանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում Թեւանյանը 11:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլիին:

Եթե մոնղոլ ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու