Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:22 10-08-2024

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում մի քանի օդային թիրախ են ոչնչացրել, որոնք, ենթադրաբար, թռչում էին Ուկրաինայից։ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА գործակալությունը։

«Ժամը 19:04-ին հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքում՝1,5 կմ բարձրության և 6,5 կմ հեռավորության վրա մի քանի թիրախ են ոչնչացրել», - նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ թիրախները հարվածային անօդաչուներ են եղել, որոնք թռչել են Ուկրաինայից։

Բելառուսի նախագահը հավելել է, որ Յարոսլավլի տարածքում խոցված օդային թիրախների մասին տեղեկությունը Մինսկն արդեն փոխանցել է Մոսկվային։ Նա նաև ընդգծել է, որ Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի