Գրաքննության վերացման բավարար պայմանը 
copy image url

Գրաքննության վերացման բավարար պայմանը 

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 11:20 09-08-2024
Շարունակվում է Հանրային հեռարձակողի խորհրդի գործունեության հանրային քննադատությունը։ Օգոստոսի 8-ին ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանը կայքերից մեկին տված հարցազրույցում չփարատեց հանրային կասկածը, որ Փաշինյանն է խրախուսում գրաքննությունը հարկատուների միջոցներով պահվող հանրային մեդիայում։ ՀՀԽ նախագահի երկար սպասված հարցազրույցն, իրոք, տխուր պատկեր ստեղծեց։ Ինչպես նշում է գրող, խմբագիր Տիգրան Պասկևիչյանը՝ «ՔՊ-ական իշխանությունը, մեղմ ասած՝ կրակն է ընկել ռոբասերժական մոդելի ձեռքը, որը ստեղծվել էր ի հատուցումն ընտրակեղծարարության եւ ավտոկրատիայի։ Մոդել, որը թույլ չի տալիս և՛ ժողովրդավար թվալ, և՛ հանրային հեռարձակման գյամերը քաշել»։

Իրականում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընկել է ռոբասերժական մոդելի ձեռքը, այլ գռեհկացրել է այն, ավելացրել անպատասխանատվություն, ինչը նախկին մոդելում չկար։ Այնպես, որ՝ ներկայիս մոդելը իրավամբ կարելի է անվանել նիկոլական։ Այն բնորոշ է քաղաքական բարոյականություն, ազգային գիտակցություն չունեցող, արժեքներ չհարգող դրածո իշխանություններին։

Իսկ ժողովրդավար երևալու կամ ժողովրդավար ձևացնելու արմատը քաղաքական պայմանավորվածություններով ձևավորված իրավիճակն է, որը Փաշինյանը չի համարձակվում փոխել։ 2018-ին ռուսական միջնորդությամբ իշխանություն ստացած Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խոստումներ է տվել և պայմանավորվածություններ կնքել, որոնք ազգային շահերի հետ ընդհանրություն չունեն, դեմ են։ Եթե հանրային հեռարձակողի գյամերն ազատ թողնվեն, ապա անվերահսկելի հրապարակումները կարող են փոխել հանրային կարծիքն ու պատկերացումները, ստեղծել Կրեմլի հետ պայմանավորվածությունների խախտման ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել Փաշինյանի տապալման։

Այսինքն՝ գրաքննությունն այսօր ոչ միայն Փաշինյանի իշխանության պահպանման համար է, այլև նրա և Մոսկվայի միջև կնքված պայմանավորվածությունների։ Դրանց շրջանակներում վարվող քաղաքականությունը, ինչպես համոզվել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, հանգեցրել է ազգային մեծ աղետների և կորուստների։ Իսկ ՀՀԽ-ն ՔՊ-ական իշխանության գործիք է։ ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանը այդտեղ է նշանակված ոչ թե ժողովրդավարությունը կամ ազգային շահերը, այլ Փաշինյանի իշխանությունն ու նրա պայմանավորվածությունները պաշտպանելու համար։ Այսինքն՝ գրաքննության վերացման անհրաժեշտ պայմանն է, որ իշխանությունն ազատվի ստորացուցիչ պայմանավորվածություններից։

Կա նաև սուբյեկտիվ խնդիր։ Գրաքննության համը տեսած, գրաքննությամբ հարցեր կարգավորած մարդիկ դժվար են հասկանում, թե ռուսական ազդեցությունից ու պայմանավորվածություններից իրապես ազատված Հայաստանում ինչպե՞ս կարելի կարգավորել հարցերն առանց գրաքննության։ Հիշեցնեմ անհասկացող ձևացողներին, որ գրաքննության բացակայության պայմաններում ծագող հարցերը կարգավորող արդյունավետ գործիքը բազմակարծությունն է, բազմակողմանի քննադատությունը։ Այն կիրառվում է ժողովրդավար երկրներում։ Այս առումով՝ քննադատությունը գրաքննության վերացման բավարար պայմանն է։

Այստեղ անելիք ունեն հատկապես ոլորտի գիտակը, մասնագետը, որոնք անտարբեր չեն անկախության և ժողովրդավարության նկատմամբ։ Եվ եթե ուզում ենք, որ վաղվա Հայաստանում չլինի գրաքննություն, ապա հարկ է բարձրացնել քննադատության որակը, համակարգել քննադատությունը որպես գնահատման գործիք, այն զարգացնելու միջավայր ստեղծել, ձևավորել քննադատության ավանդույթներ, մեծացնել քննադատության նշանակությունը, քննադատությունը դարձնել ստեղծագործության, ստեղծագործողի գնահատման հիմնական չափորոշիչ։ Մեզ մոտ, ցավոք՝ ատելությամբ խառը ցինիկ զառանցանքը համարում են քննադատություն։ Քննադատները որակվում են ձախողակ, վատ, նախանձ, ամուլ և այլն։ Այս մոտեցումները հակաժողովրդավարական են և արդարացնում են ռոբասերժական և նիկոլական մոդելները, գրաքննությունը և դրանից բխող տգեղ երևույթները։

Պարզ ասած՝ երբ ստեղծագործող մարդիկ քննադատության վերաբերյալ քարանձավային պատկերացումներ ունեն, ապա երկրում քաղաքական, մշակութային և կադրային բազմաթիվ հարցեր լուծվում են գրաքննությամբ և նման բութ գործիքներով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի