Արտաքին 1 տարի առաջ - 11:09 09-08-2024

Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարից 11 մարդ մահացել է․ ըստ նախնական վարկածի՝ վարորդը ղեկին քնել է

Թուրքիայում՝ Անկարա-Էսքիշեհիր մայրուղու վրա, մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել՝ բախվելով ցանկապատին, այնուհետև՝ պատին։

Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, կան վիրավորներ։

Ըստ նախնական վարկածի՝ վարորդը ղեկին քնել է։

Տեսանյութն՝ այստեղ