Ներքին 1 տարի առաջ - 21:21 08-08-2024

Արագածոտնի մարզի գյուղերից մեկում՝ տան բակում, հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին էլ՝ որսորդական հրացան. shamshyan.com

Օգոստոսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի սեփական տան բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 1-ին նրբանցքի տան մոտ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 53-ամյա Պատվական Գ.-ի դին, մարմնի կողքին էլ հայտնաբերվել է որսորդական հրացան։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Պատվական Գ.-ն որսորդական հրացանով կրակել է ինքն իրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված