Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:36 07-08-2024

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով նոր երկրաշարժ

Եվս մեկ երկրաշարժ՝ 5,2 մագնիտուդով, գրանցվել է Լոս Անջելեսից ոչ հեռու (Կալիֆոռնիայի նահանգ)։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բեյքերսֆիլդ քաղաքից 28 կիլոմետր հարավ, որտեղ ապրում է 373 հազար մարդ, եւ Արվին քաղաքից 26 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, որն ունի 20,8 հազար բնակիչ։ Օջախը գտնվել է մոտ 12 կիլոմետր խորությունում:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ տեղեկացվել էր 4,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, որի էպիկենտրոնը գտնվել է Բեյքերսֆիլդ քաղաքից 31 կիլոմետր հարավ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի