Ներքին 1 տարի առաջ - 11:35 07-08-2024

Հուլիսի 27-28-ին ՀՀ ողջ տարածքում դիտվել է անձրև և ամպրոպ, լեռնային շրջաններում՝ հորդառատ

2024 թվականի հուլիսի 27-28-ին Հանրապետության տարածքը գտնվել է Ազորյան անտիցիկլոնի կատարի հարավային ծայրամասերով անցնող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Ցուրտ մթնոլորտային ճակատը Կովկասյան լեռների ազդեցությամբ ներխուժել է և արևելքից, և արևմուտքից ինչով պայմանավորված՝ ողջ հանրապետությունում դիտվել է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ հորդառատ։

Այսպես, Դիլիջանում հուլիսի 27-ին թափված տեղումների քանակը կազմել է 17.2 մմ, իսկ 28-ին՝ 36.8 մմ, ընդ որում 34.1 մմ-ը դիտվել է միայն հուլիսի 28-ի գիշերը։ Իջևանում հուլիսի 26-ին թափվել է 6.4 մմ տեղում, 27-ին՝ 26 մմ, իսկ 28-ին՝ 26.6 մ, որից 19.8 մմ-ը դիտվել է 28-ի գիշերը, Ճամբարակում տեղումների գումարային քանակը հուլիսի 27-28-ին կազմել է 77.2 մմ, որը կազմել է ամսական նորմայի 148%-ը։

Արդյունքում պայմանավորված այն հանգամանքով, որ տեղումները շարունակական բնույթ կրեցին և բավական հորդառատ էին, հողի խոնավությամբ հագեցվածության պայմաններում հանգեցրեցին բավական մեծ մակերևութային հոսքի և գետերում ջրի ելքերի մեծացման։ Մասնավորապես ջրի զգալի մեծացում գրանցվեց հուլիսի 28-ին երբ դիտված ելքերը բազմակի անգամ գերազանցել են նախորդ օրը դիտված ելքերին, Աղստև գետի Դիլիջան հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 3.51 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 28.3 մ3/վ-ի, Իջևան դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 7.90 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 45.8 մ3/վ-ի, իսկ 20։00-ին՝ 86.0 մ3/վ-ի, Գետիկ-Գոշ դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 4.12 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 13.1 մ3/վ-ի, իսկ 29-ի առավոտյան 23.2 մ3/վ։

1935-2023թթ ընթացքում Աղստև-Իջևան հիդրոլոգիական դիտակետում հուլիս ամսվա դիտված առավելագույն ելքը կազմել է 107 մ3/վ և դիտվել է 1960 թվականի հուլիսի 20-ին։ 2024 թվականի դիտված 86.0 մ3/վ ելքը հուլիս ամսին դիտված պատմական երկրորդ առավելագույն ելքն է եղել Իջևան հիդրոդիտակետի համար։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել