Ներքին 2 տարի առաջ - 14:30 06-08-2024

Երևանում տղամարդը գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է փեսայի ուղղությամբ․ shamshyan.com

SHAMSHAYN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 23։55-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 10 հասցեում տղամարդը զենքով հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Ն․-ն հայտնել է, որ հուլիսի 19-ին ժամը 23։50-ին իր եղբայրը, Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Ն․-ն Անդրանիկի փողոցի 10 հասցեում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակով 4-5 անգամ կրակել է իր ամուսնու՝ Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ի վրա:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում