Արտաքին 2 տարի առաջ - 21:15 04-08-2024

ԵՄ 7 երկրներ կոչ են արել Կարակասին ապացուցել ընտրությունների արդյունքները

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Պորտուգալիան կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, «խորը մտահոգություն են հայտնել նախագահական ընտրություններից հետո Վենեսուելայում տիրող իրավիճակի կապակցությամբ» և կոչ են արել հարավամերիկյան այս երկրի կառավարությանը հրապարակել ընտրացուցակները, քանի որ բնակչության մի մասը ակնհայտ անհամաձայնություն է հայտնում և չի ճանաչում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։ «Մենք կոչ ենք անում Վենեսուելայի իշխանություններին անհապաղ հրապարակել բոլոր արձանագրությունները՝ երաշխավորելու ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունն ու ամբողջականությունը»,- ասվում է 7 երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է նաև Գերմանիայի կառավարության կայքում։ Գրում է DW-ն։

Փաստաթղթում նշվում են Վենեսուելայի ընդդիմության տվյալները, որոնք վկայում են, որ հավաքել և հրապարակել են երկրի ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 80 տոկոսը: «Այս ստուգումն անհրաժեշտ է Վենեսուելայի ժողովրդի կամքը ճանաչելու համար»,- ասում են եվրոպացի առաջնորդները Մադուրոյին ուղղված իրենց կոչում։

Հայտարարությունը նաև դատապարտում է վենեսուելացիների «ցանկացած ձերբակալությունները», ժողովրդական կամքն արտահայտելու դեմ բռնությունները և կոչ անում հարգել «խաղաղ բողոքի և հավաքների ազատության» իրավունքը։

Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո իշխանությունները կոշտ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ։ Բողոքի ակցիաների ժամանակ 2 հազար մարդ է բերման ենթարկվել։ Մադուրոն նախօրեին՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ, խոստացել է ձերբակալվածներին ուղարկել խիստ ռեժիմի բանտեր։ «Այս անգամ ողորմություն չի լինի»,- սպառնացել է Մադուրոն։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի